Հայաստանը Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում՝ առաջին դարի առաջին կեսին

Հարցեր

  1. Ինչ քաղաքականություն էր վարում Հռոմը Արտաշեսյան արքայատոհմի վերացումից հետո: Ներկայացրեք Հայաստանի ներքաղաքական իրադրությունը դրածո թագավորների օրոք:
    • Այն ժամանակ Հռոմն ընդարձակում էր իր իշխանությունն ու տարածքը, իսկ հայ ժողովուրդը գոհ չէր այդ քաղաքականությունից։ Թագավորները, որոնց Հռոմը հաստատում էր որպես իր դաշնակից, անընդհատ ապստամբում էին, ինչը խնդիրներ էր ստեղծում Հայաստանի ներսում։
  2. Ինչու Հայքի ավագանին ընտրեց պարթևամետ քաղաքականություն: Արդյոք ճիշտ ընտրություն էր դա:
    • Հայքի ավագանիները աջակցում էին պարթևներին, քանի որ նրանք վտանգ չէին ներկայացնում Հայաստանի համար և թշնամաբար էին տրամադրված Հռոմի նկատմամբ։
  3. Ինչպես արձագանքեց Հռոմը Հայաստանում տեղի ունեցած գահակալական փոփոխությանը:
    • Հռոմին դուր չի եկել այս քայլը։ Ներոն կայսրի հանձնարարությամբ զորավար Կորբուլոնը գնաց Արեւելք, եւ Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ սկսվեց տասնամյա պատերազմ։
  4. Ներկայացրեք տասնամյա պատերազմի ընթացքը: Արդարացված էր արդյոք Արտաշատի ավերումը հռոմեացիների գործից:
    • Տասնամյա պատերազմի ընթացքում Հռոմը գրավեց որոշ տարածքներ, սակայն երբ ավերվեց Հայաստանի գլխավոր քաղաքը՝ Արտաշատը, հայ ժողովուրդը ապստամբեց։ Ներոն կայսրը փորձեց Տիգրան VI-ին նշանակել Հայաստանի կառավարիչ, ինչը բողոքի ցույցեր էր առաջացրել։ Վաղարշը թագադրեց Տրդատին և ուղարկեց հռոմեական զորքերը վտարելու։ Կորբուլոնը Ներոնին խնդրեց ուղարկել մեկ այլ գեներալ։ Բանակցություններից հետո զինադադար կնքվեց, և հռոմեական զորքերը լքեցին Հայաստանը։ Սակայն պատերազմները շարունակվեցին, քանի որ Ներոնը Տրդատին թագավոր չճանաչեց։ Պետոս զորավարի հրամանատարությամբ հռոմեական բանակը ջախջախվեց հայ-պարթեւական բանակից։

Leave a comment