Ուսումնական ամառ

Գրքեր որոնք կարդացել եմ ամառվա ընթացքում հոբբիթը ալքիմիկոսը Ալիսը հրաշքների աշխարհում հոբբիթը Հոբբիթները ուրախ ժողովուրդ են։ Նրանք արտաքինով շատ նման են մարդկանց, պարզապես նրանք մեր բարձրության կեսն են և ապրում են նրանք ոչ թե տներում այլ <<փոսերում>>-գետնի մեջ փորված հարմարավետ բնակարաններում: Նրանց երկիրը կոչվում է Շիր, նրա շուրջը բնակվում են, մարդիկ, և էլֆերը ՝ շատ… Read More Ուսումնական ամառ

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ

I Լուսակերտ է ապարանքը Թադմորի,Անապատում, որպես երազ ոսկեհյուս.Յոթն հարյուր սյունի վրա մարմարիՍլանում է աշտարակը երկնասույզ: Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,Շատրվաններն հուրհրում են կրակներ,Ծաղիկները պճնազարդում արծաթով: Գահի վրա երիտասարդ Էլ-ՍամանՄեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.Կրծքի վըրա հյուսքը նրա – ծփծփան,Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին: Փերուզ ծովը, որ փարում է մշտաթորՍեպ ժայռերը Լիբանանի փեշերի`Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույրԻնչպես կուրծքը լուսապայծառ… Read More ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ

Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-Մի լույս կմարի հինգերորդ հարկում,Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ Բայց հավքերն էլի հարավ կչվեն,Մանուկներն էլի կխաղան բակում,Կանաչներն էլի ցողով կթրջվեն,Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը հինգերորդ հարկում,Կժպտան նորից աչքերը քո ջինջ,Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Կաղանդ

ԱՅՍՕՐ ԿԱՂԱՆԴ Է Այսօր Կաղանդ է ըսելու համարՆախ պետք է մեկ երկու հազալ ու լավ մըկոկորդը մաքրել— Այսպես ավելի հանդիսավոր կ’ըլլա Ու եթե զույգ ակնոց կը գործածեք միշտ— մեկը հեռվի — մյուսը մոտի —Պետք է որ ակնոց փոխեք անպատճառՀետո կոճկվիք— Այսպես ավելի պաշտոնական կ’ըլլա — Հարկ չկա ըսելու թե ոտքի կենաքու ձեր թևերը բանաք լայնորենիբրև… Read More Կաղանդ

ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵՎարդն ի բացվե Վանա քյաղքի Էգեստար,Աստված սիրես, մեկ օրոխկի, տյու ձիկ տար,Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու: Վարդն ի բացվե առավըտման խավ խուսոց,Իմ յար բախչեն կայնի երկու ձեռն ի ծոց,Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու: Վարդն ի բացվե առավըտման… Read More

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ Ընկերով կայնած քուչեն,Կարմիր վարդ,Կարմիր վարդ,Աղջի, թափ տուր էդ քեչեն, մարալ,Հե՜յ, մարալ յա՜ր,Անուշ յա՜ր։ Աղջի, գընանք մեր բախչեն,Քաղենք ծառի ալուչեն, մարալ։ Ա՜խ,Ջաղչի դըռնով ես անցա,Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՛յ, նա՜յ,Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,Անձրև զարկեց, ես թըրջա,Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, Ա՜խ,Ջաղչի դըռնով ես անցա,Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,… Read More

Հովհաննես Թումանյան Մոռացված վարդեր Ձեր վարդերը թողիք մեզ մոտ,Ափսոսում եմ ես սըրտանց,Եվ նրանց բույրն անուշահոտԱփսոսանքով է լըցված։ Ափսո՜ս, ափսո՜ս… ինչո՞ւ եք դուքՁեր վարդերը մոռանում.Չէ՞ կան բաներ մեր կյանքի մեջ,Որ մոռանալ չի լինում.— Չեն մոռանալ աղջիկ ու սեր, Չեն մոռանալ վարդ ու բույր…Առանց նրանց՝ կյանքը ձմեռՈւ գիշեր է սևաթույր։ Թե մոռացան— առավոտը,(Մի գիշեր է միայն անցնում),… Read More

Ռափայել Պատկանյան Վարդը բացվել ա… Վարդը բացվել ա ծաղկոցին,Ամպի ցողը շողա ծոցին.     Ա՜յ վարդին, կարմիր վարդին,     Դաստա Դրախտին։ Թերթիկները դուզ փռել ա,Նազուք գըլուխը ծըռել ա.     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,     Դաստա Դրախտին։ Չես համբերել, վա՛րդ մայիսին, Դուրս ես եկել մարտի ամսին.     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,     Դաստա Դրախտին։ Կու թառամիս, կու չորանաս,Մինչ մայիս թե չի դիմանաս.       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.      Դաստա… Read More

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի Վարդը Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,Տեսավ մի վարդ դաշտի միջին.Վարդը տեսավ, ուրախացավ,Մոտիկ վազեց սիրուն վարդին. Սիրուն վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։ Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ, Որ չըմոռնաս փըշոտ վարդին.Փըշոտ վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։ Ու անհամբեր տըղան պոկեց,Պոկեց վարդը դաշտի… Read More