Քննական հարցաշար 11-20

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ 11 Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ 2.Ինչպիսի՞ քայլեր… Read More Քննական հարցաշար 11-20

Քննական հարցաշար 1-10

 ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ 1                                           Մեծ հայքը բաժանված էր տասնհինգ նահանգների ՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք,  Տուրուբերան  (Տարոն)  , Վասպուրական, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան,  Այրարատ, Գուգարք, Տայք։ Մեծ Հայքի տարածքը 300000 կմ2 2. Ներկայացրե՛ք Ավատատիրական Հայաստանի գործակալությունները և նրանց գործառույթները Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ աստիճանակարգություն։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝… Read More Քննական հարցաշար 1-10

Ռուս-Թուրքական պատերազմ

1806-1812-ի պատերազմը վեռջացավ բուխարեստի պայմանագրով։1829-ադրիանապոլիսի պայմանագիրը Ռուս֊թուքական պատերազմին վերջ։1830 թվականին տեղի ունեցավ վերաբնկակացում Պարսկաստանից եկան 40-42000 մարդ գնացին արևելյան Հայաստան։ Ռուսական-Թուրքական պատերազմը 1806 թվականին սկսվեց Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև և շահել էր մի քանի մարտավարություններ, որոնք շարունակեցին մինչև 1812 թվականը: Այդ պատերազմի պատճառով հայկական բնակչության շրջանում կազմակերպվեց մի շարադաշտի դաշտավարություն Ռուսաստանի կողմից, որը վերադառնալով… Read More Ռուս-Թուրքական պատերազմ

1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱՋՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ: 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Այն անարդարացի և զավթողական պատերազմ էր, ընթանում էր երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (հետո՝ Քառյակ) միության միջև: Թուրքիան, որը քառյակի մեջ էր, մտադիր էր թուրքալեզու մահմեդական ժողովուրդներին միավորել «Մեծ Թուրան» պետության մեջ: Պանթյուրքական ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու… Read More 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Հայդուկային շարժումը

ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ: Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հաստատած արյունալի վարչակարզի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի, որը ստացավ հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետնակ) կամ ֆիդայինները (արաբերեն՝ զոհ, ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքր խմբերով պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։ Ազգային կուսակցությունները, հատկապես դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը: 1880-ական թթ. վերջին… Read More Հայդուկային շարժումը

Հայկական հարցի միջազգայնացումը

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ: Կ. Պոլսի մերձակայքում՝ Սան Ստեֆանո ավանում, հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, 1878թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին էին անցնելու Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը և Բասենը վերադարձվում էին Թուրքիային: Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ:… Read More Հայկական հարցի միջազգայնացումը

Թեմա 23

1826թ. հուլիսին պարսից գահաժառանգ Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը ներխուժեցին Արցախ և պաշարեցին Շուշիի բերդը։ Սկսվեց ռուս-պարսկական պատերազմը: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Սեպտեմբերի 13-ին Շամքորի և Ելիզավետպոլի (Գանձակ) ճակատամարտերում ռուսական զորքերը ջախջախեցին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրաված շրջաններից: Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը և կազմավորվեցին հայ… Read More Թեմա 23

Թեմա 22

1722թ. Իրանի հպատակ աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի Պետրոս Ա ցարը 1722 թ. Արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ (կասպիական արշավանք)։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12-հազարանոց զորք, որից 10-հազարը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտ՝ Չոլակ վայրը ՝ սպասելով ռուսական զորքի գալուն։ Սակայն Դերբենդը գրավելուց… Read More Թեմա 22

Ավատատիրություն

1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը: Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլխին կանգնած էր թագավորը: Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից: Ազատների դասը կազմում էին ինչպես ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, այնպես էլ հոգևորականությունը: Ոչ ազնվական կամ անազատների դասին էին պատկանում քաղաքացիները: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը… Read More Ավատատիրություն

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ․ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ․ Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։ Իսրայել… Read More Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը