Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

Իր արհեստանոցում, որը նկուղային երկու սենյակ էր ներառում, Պարացելսը խնդրեց իր Աստծուն, իր անորոշ Աստծուն, ցանկացած Աստծո, որ իրեն աշակերտ ուղարկի: Մութն ընկնում էր: Բուխարու թույլ կրակն անկանոն ստվերներ էր նետում: Երկաթե ճրագը վառելու համար վեր կենալը շատ ջանք կպահանջեր: Խոնջանքից ընդարմացած Պարացելսը մոռացավ իր աղոթքը: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտ թորման կաթսաններն ու խողովակը,… Read More Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

Գրիգոր Զոհրապ | Զաբուղոն

Գրիգոր Զոհրապ ԱՄարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ… Read More Գրիգոր Զոհրապ | Զաբուղոն

Ստեփան Զորյան | «Ջերմաչափը»

Ուսումնարանը Ջերմաչափի կյանքում Ինձ թվում է, որ «Ջերմաչափի» համար ուսումնարանը իր փոքրիկ աշխարհն է, որտեղ ամեն ինչ պետք է լինի խիստ կարգ ու կանոնով։ Նա շատ միայնակ մարդ էր և չուներ ո´չ ընտանիք, ո´չ ընկերներ։ Կարծում եմ՝ դրա պատճառը նրա բնավորությունն էր։ Սկզբում, երբ մտածեցի,  ինձ թվաց, որ նա ուղղակի անտանելի էր, և չկա պատճառ՝… Read More Ստեփան Զորյան | «Ջերմաչափը»

Կանաչ դաշտը

Սկզբում այդքան էլ չհասկացա ընդհանուր իմաստը, ինձ թվում էր, որ ավելի խորը իմաստ ունի տվյալ նյութը։Դասարանում քննարկման ժամանակ նաև մեծ ուշադրություն դարձրեցի նրա վրա, թե ինչու է ձին հենց կարմիր։ Կարծում եմ՝ դրանով Հրանտ Մաթևոսյանը սկզբից էլ հուշում էր մեզ, որ ձին կմահանա։Արդեն պարզ է, որ մայր ձին շատ էր կապված ձիուկի հետ։ Մեծ նշանակություն ուներ նաև այն հատվածը, երբ կարմիր ձիու մահից հետո դաշտում որոշ ժամանակ խոտ… Read More Կանաչ դաշտը

Ստեփան Զորյան | «Ջերմաչափը»

Ստեփան Զորյան Ես մի քիչ ռոմանտիկ բնավորություն ունեմ։ Երբ տխուր, միակերպ կյանքը ձանձրացնում է ինձ, երբեմն նստում-մտածում եմ անցյալի մասին, իմ մանկության ու դպրոցական օրերի մասին։Այսօր էլ իմ դպրոցական օրերի վրա մտածելով, հիշեցի մեր դպրոցի խոհարար պարոն Կարապետին, այն փոքրիկ ու վտիտ ծերունուն, որ ահագին ազդեցություն ուներ մեր ուսումնարանում։Մենք՝ աշակերտներս, նրան անվանում էինք «Ջերմաչափ»։ Այդ… Read More Ստեփան Զորյան | «Ջերմաչափը»

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ

I Լուսակերտ է ապարանքը Թադմորի,Անապատում, որպես երազ ոսկեհյուս.Յոթն հարյուր սյունի վրա մարմարիՍլանում է աշտարակը երկնասույզ: Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,Շատրվաններն հուրհրում են կրակներ,Ծաղիկները պճնազարդում արծաթով: Գահի վրա երիտասարդ Էլ-ՍամանՄեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.Կրծքի վըրա հյուսքը նրա – ծփծփան,Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին: Փերուզ ծովը, որ փարում է մշտաթորՍեպ ժայռերը Լիբանանի փեշերի`Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույրԻնչպես կուրծքը լուսապայծառ… Read More ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ

Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-Մի լույս կմարի հինգերորդ հարկում,Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ Բայց հավքերն էլի հարավ կչվեն,Մանուկներն էլի կխաղան բակում,Կանաչներն էլի ցողով կթրջվեն,Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը հինգերորդ հարկում,Կժպտան նորից աչքերը քո ջինջ,Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

ԵՐԲ ԿՅԱՆՔԸ ՍՈՒՐ ՓՇԵՐՈՎ

Երբ կյանքը սուր փշերովԿարյունոտե քո հոգին,Հիշի՛ր, որ սուրբ հուշերովՇղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք,Երբ կանջատվենք առհավետ,Հիշի՛ր, որ կա սրբազանՀանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամՄահին հաղթեց խնդագին,Էլ չի կարող մոռանալԱկնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազանՉեն խավարիլ խավարում,Շուրջը, շուրջը ամեն ինչԿերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոդում,Դու ամեն տեղ կըլինես,Որպես քաղցր մի… Read More ԵՐԲ ԿՅԱՆՔԸ ՍՈՒՐ ՓՇԵՐՈՎ

Մխիթար Սեբաստացի. Կենսագրություն

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։… Read More Մխիթար Սեբաստացի. Կենսագրություն