Քիմիայի ինքնաստուգում

1․ Ստորև թվարկվածներից ո՞րն է ֆիզիկական մարմին: ա) ջուրբ) սառույցգ) աղաջուրդ) ձնեմարդ 2․ Հետևյալ երևույթներից ո՞րն է քիմիական: ա) անձրևելըբ) ցողի առաջացումըգ) հրդեհի բռնկումըդ) կարկուտ տեղալը 3․ Ատոմ բառը հունարենից թարգմանվում է:Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:ա) անտեսանելիբ) անբաժանելիգ) փոքրագույնդ) անիմանալի 4․ Մթնոլորտի հիմնական բաղադրամասերն են հետևյալ քիմիական տարրերրը: ա) ջրածին և թթվածինբ) ազոտ… Read More Քիմիայի ինքնաստուգում

)Ստորև թվարկվածներից ո՞րն է ֆիզիկական մարմին Ա) ջուր բ) սառույց գ) աղաջուր դ) ձնեմարդ 2) Հետևյալ երևույթներից ո՞րն է քիմիական ա) անձրևելու բ) ցողի առաջացումը գ) հրդեհի բռնկումը դ) կարկուտ տեղալը 3)Ատոմ բառը հունարենից թարգմանվում է Ա) անտեսանելի բ) անբաժանելի գ), փոքրագույն դ)անիմանալի 4) Մթնոլորտի հիմնական բաղադրամասերն են հետևյալ քիմիական տարրերրը ա) ջրածին և թթվածին… Read More

Տնային աշխատանք

Ինչ՞ դեր ունի թթվածինը բնության մեջ։ Թթվածինը Երկրի կեղևի  ամենատարածված էլեմենտն է: Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, և  բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բուսական և կենդանական օրգանիզմները: Բոլոր կենդան օրգանիզմներում պարունակվող նյութերի բաղադրություններում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է: Մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65% է: Օդում… Read More Տնային աշխատանք

Դասարանական աշխատանք

Ո՞ր նյութերն են համարվում մաքուր:Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Ո՞վ է ստեղծել պարբերական աղյուսակը և ո՞րն է վերջին տարրը։ Դմիտրի Մենդելեևն առաջինն էր, ով հրապարակեց պարբերական աղյուսակը։Մենդելեևից առաջ մի շարք այլ քիմիկոսներ ուսումնասիրում էին այն տարրերի հատկությունները, որոնք հայտնի էին այդ ժամանակ: Տարրերը դասակարգելու ամենավաղ փորձը եղավ 1789 թ.,… Read More Դասարանական աշխատանք

Քիմիական կապի տեսակներ

Քննարկվող հարցեր՝ Որն է կովալենտային կապը և նրա տեսակները`ոչբևեռային և բևեռային Կովալենտային կապը առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև։ Ոչբեվեռային կապը առաջանում է նույն ոչմետաղների միջև։Բեվեռային կապը առաջանում է տարբեր ոչմետաղների միջև։ 2.Իոնային կապ իոնային կապը առաջանում է ոչմետաղի և մետաղի միջև։ 3.Մետաղական կապ 4.Ջրածնական կապ                Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանցկապված ատոմների համախումբ են: Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորվածեն քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ: Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպես և ինչու են ատոմները միանում, և ինչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում: XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են: Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային, իոնային և մետաղային կապեր:Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով: Կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային  զույգերով, որոնք կապված են երկու միջուկների (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ): Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Կովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված  էլեկտրոնային զույգի միջոցով:Մետաղային կապը առաջանում է մետաղների ատոմների միջև:Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական ձգողության ուժերի շնորհիվ:Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս: Իոնային միացությունները համեմատաբար սակավաթիվ են: Արժե հիշատակել, որ դրանց թվին են դասվում ալկալիական ու հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերի) օքսիդներն ու հալոգենիդները:

Մեկ տարրի պատմությունը

Հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝տարածվածությունը, հատկությունները,որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը,այդ նյութերի կիրառումը: այումին Անվան ծագումը Տարրի անվանումը ծագում է լատ. alumen – alumen.  հայնտնագործում Առաջին անգամ ալյումին է ձեռք բերել դանիացի ֆիզիկոս Հանս Օրստեդը 1825 թվականին: Նա ջեռուցման ժամանակ նվազեցրեց այս տարրի քլորիդը կալիումի ամալգամով և մեկուսացրեց մետաղը: Հետագայում Օրստեդի մեթոդը բարելավեց… Read More Մեկ տարրի պատմությունը

քիմիա

s, p, d, fS կոչվում են էլեկտրոնները, որոնք պտտվելիս միջուկի շուրջը առաջացնում են գնդաձև ամպեր։P կոչվում այն էլեկտրոնները, որոնք պտտվելիս առաջացնում են ութացև ամպեր։d կոչվում այն էլեկտորնները, որոնք միջուկի շուրջը պտտվելիս առաջացնում են ծաղկաձև ամպեր։f կոչվում այն էլեկտորնները, որոնք միջուկի շուրջը պտտվելիս առաջացնում են երկկողմանի ծաղկաձև ամպեր։ 1s2 2s2 2s6 3s2 3p6 3d10 4s2 4p2

Քիմիա։հարցեր

Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք Քիմիան բնագիտական գիտություն է, որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները, տարածվածությունը, ստացման եղանակները և կիրառումը։ Մարմին,նյութ,բերել օրինակներՄարմինները մեզ շրջապատող բոլոր առարկաններն են։Մարմինները կազմված են նյութերից, օրինակ՝ փայտե աթոռ, պլաստմասե գրիչ և այլն։ Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներՊարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից։ Օրինակ՝ ծծումբ,… Read More Քիմիա։հարցեր

քիմիա

Պարբերություններ  ՊԱրբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի թիվը(էներգետիկ մակարդակների, էլեկտրոնային ամպերի թիվը): Էլեկտրոնը կատարում է անկանոն շարժում միջուկի շուրջը, բայց միջուկից կան պարածություններ որտեղ էլեկտրոնները գտնվելու հավականությունը մեծ է, և այդ տարածությունները կոչվեցին էլեկտրոնային շերտեր: N=2n2 n=e-ի թիվն է n=1 N=2 Եթե տարրը վերջին շերտում ունի 4-ից քիչ էլեկտրոն ապա նա պետք է կորցնի… Read More քիմիա